30/05/2016 11:40
ԵԱՏՄ երկրների նախագահները կքննարկեն օտարերկրյա պետությունների հետ առևտրին վերաբերող հարցեր
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որը կանցկացվի մայիսի 31-ին Աստանայում, մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ գործունեության խնդիրներին և օտարերկրյա պետությունների հետ առևտրին առնչվող հարցեր՝ հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամլո ծառայությունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ գործունեության ընթացիկ հարցերը, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ նրա առևտրային փոխգործակցության զարգացումը», - ասված է հաղորդագրությունում:
Նախատեսվում է, որ խորհրդի հանդիպմանը կմասնակցեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։