30/05/2016 18:18
ԵԺԿ առաջնորդների հոբելյանական համաժողովը կգումարվի այսօր Լյուքսեմբուրգում
ԵԺԿ առաջնորդները այսօր հանդիպում և Լյուքսեմբուրգում նշելու Եվրոպայի ամենամեծ և ազդեցիկ քաղաքական կուսակցության ստեղծման 40-ամյակը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ԵԺԿ համաժողովին ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպմանը մասնակցելու համար Լյուքսեմբուրգ կժամանեն ինչպես առանձին եվրոպական երկրների ղեկավարներ, այնպես էլ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ:
On my way to #Luxembourg, where I will participate in @EPP Presidency meeting, Political Assembly and Celebration 40 years @EPP. #EPP40
— Johannes Hahn (@JHahnEU) May 30, 2016
Մասնակցում են նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:
Na poti v Luksemburg ... Priprave na #EPP40 so v polnem teku! ... #WeAreFamily ... Foto: @EPP pic.twitter.com/2uoRyVRdf8
— Patricija Šulin (@PatricijaSulin) May 30, 2016
Համաժողովին ելույթները նաև հասանելի կլինեն օնլայն:
TODAY from 5pm: watch live @eucopresident Donald Tusk speaking @EPP 40 years anniversary ceremony: https://t.co/AKhow7I1hs #EPP40
— EU Council Press (@EUCouncilPress) May 30, 2016
Մինչ երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 19:00 կսկսվեն հիմնական միջոցառումները, այժմ ընթանում է ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստը:
#Luxembourg @EPP Political Assembley started with speaches of our leaders @JosephDaul @ManfredWeber @TonoEPP pic.twitter.com/OfUTWvwVwM
— Franc Bogovič (@Franc_Bogovic) May 30, 2016
Ակնկալվում է, որ ԵԺԿ անդամ կուսակցությունների առաջնորդների ելույթների հիմնական թեման լինելու է Եվրոպայի ապագան:
#EPP leaders will present their vision for the future of #Europe. Watch us live from 5pm at https://t.co/JVO1ILK5WA pic.twitter.com/PDQgzfvJBk
— EPP (@EPP) May 30, 2016
2015թ հոկտեմբերին Մադրիդում տեղի ունեցած համաժողովին ունեցած իր ելույթում նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.
«Այսօր ուրախ եմ նշելու, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին. անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք»:
Նախագահը նաեւ հույս էր հայտնել, որ Եվրոպան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ բարեփոխումների նոր շրջափուլի նախաշեմին՝ նկատի ունենալով 2015թ դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական հանրաքվեն:
I very much hope the #EPP will stand by us in order to move forward in #Armenia says President Serzh #Sargsyan #EPPMadrid #Together
— EPP (@EPP) October 21, 2015