30/05/2016 18:14
Էրդողան. Մենք պետք է ավելացնենք ծնելիության մակարդակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելիության վերահսկողությամբ զբաղվի:
Jerusalem Post-ի փոխանցմամբ` Էրդողանը կոչ է արել մահմեդականներին շատ երեխաներ ունենալ:
«Մենք պետք է ավելացնենք ծնելիության մակարդակը: Ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելիության վերահսկողությամբ զբաղվի: Ոչ ոք չի կարող դեմ գնալ Աստծո կամքին: Այստեղ առաջնահերթ դեր են խաղում մայրերը»,- ասել է Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիայի երիտասարդության և կրթության հիմնադրամի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: