30/05/2016 20:29
Հարավային Կորեան կասկածում է Հյուսիսային Կորեային հրթիռային հարձակման նախապատրաստման մեջ
Այսօր Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք կասկածում են Հյուսիսային Կորեային հրթիռային հարձակման նախապատրաստման մեջ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այս հայտարարությունը Հարավային Կորեան արեց այն բանից հետո, երբ Ճապոնիան Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր հարձակման տագնապային ազդանշան միացրեց:
Հարավային Կորեայի Yonhap լրատվական գործակալությունը գրել է, որ հնարավոր է` Հյուսիսային Կորեան պատրաստվում է արձակել միջին չափսի «Մուսադան» կոչվող հեռահար հրթիռը: