30/05/2016 18:41
Կհիմնանորոգվի Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածը
Մինչև հունիսի վերջը կմեկնարկեն Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-10,834 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, ավելի քան 15 տարի չնորոգված ճանապարհահատվածն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։
Հեռացվելու է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և այն փոխարինվելու է նորով։ Աշխատանքները ներառում են՝ եղած ենթահիմքի քանդում, նոր ենթահիմքի ու նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթի տեղադրում։
Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ջրահեռացման խողովակների, ինչպես նաև ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:
Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։