30/05/2016 17:13
Նախատեսվում է Յունկերի և Պուտինի հանդիպում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի մասնակցությունը Պետերբուրգյան տնտեսական համաժողովին, ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի նկատմամբ մեր պատժամիջոցների հետ: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Յունկերի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն միայն Մինսկի պահանջների ամբողջական կատարման դեպքում:
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպել Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ: