30/05/2016 18:29
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը կայցելի Բրյուսել
Այսօր Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուսը հայտնել է, որ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարը առաջիկա օրերին կայցելի Բրյուսել` Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի գործարքը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քուրթուլուսը լրագրողներին ասել է, որ Թուրքիան «ամբողջովին» կատարել է իր պարտականությունները վիզայի ազատականացման գործարքի իրականացման համար, մասնավորապես փախստականներին վերաբերող հարցում: