30/05/2016 16:09
Չավուշօղլու. ԱՄՆ-ի օգնությամբ Թուրքիան կարող է դուրս մղել «Իսլամական պետությանը» Սիրիայից
Երեկ՝ ուշ երեկոյան, Թուրքիայի արտգործնախարար Մեվլեթ Չավուշօղլուն Անթալիայում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միասին Թուրքիան կարող է դուրս մղել «Իսլամական պետության» գրոհայիններին Սիրիայից, հայտնում է ABC News-ը:
Չավուշօղլուի կարծիքով՝ նրանք «հանգիստ կարող են Ռաքքա հասնել»:
Թուրքիան հանդիսանում է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիաոն ուժերի անդամ, և թուրքական ավիաբազան օգտագործվում է «Իսլամական պետության» ռմբակոծության համար:
Սակայն քրդական խմբերի ներգրավածությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում լարվածություն է մտցնում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: