30/05/2016 16:00
Հայտնի է ամենակարճ աշխատանքային շաբաթն ունեցող քաղաքը
Փարիզում աշխատանքային շաբաթը ճանաչվել է աշխարհում ամենակարճը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին գրում է The Telegraph-ը:
Շվեյցարական UBS բանկի հետազոտությունների համաձայն՝ միջինում փարիզցիներն աշխատում են շաբաթական 30.84 ժամ, ինչն ամենացածր ցուցանիշն է աշխարհի բոլոր քաղաքների համար:
Երկրորդ տեղում է Ֆրանսիայի Լիոն քաղաքը, որի բնակիչները շաբաթական աշխատում են 31.36 ժամ, երրորդ տեղում է Մոսկվան՝ շաբաթական 31.36 աշխատաժամ, նրան հաջորդում են Հելսինկին և Վիեննան:
Ինչպես հայտնում է պարբերականն, ամենաերկար աշխատանքային շաբաթը Հոնկոնգում է: Այս քաղաքում մարդիկ աշխատում են ավելի քան 50 ժամ:
Հատկանշական է, որ այս տվյալները հրապարակվել են գրասենյակում աշխատաժամերը կրճատելու և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աշխարհի ցանկացած կետից աշխատանքը կատարելու հնարավորություն ստեղծելու պարագայում ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկ մշակելու ֆոնին: