30/05/2016 14:18
Առաքելյան. Տրանսպորտի և կապի նախարարությունը փորձում է ավելի թափանցիկ աշխատել
Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է տրանսպորտի և կապի նախարարության բոլոր ոլորտներում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց գերատեսչության ղեկավարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
Նրա խոսքով, նախարարությունը փորձում է ավելի թափանցիկ աշխատել, որպեսզի կոռուպցիոն երևույթներ չլինեն:
Ա.Առաքելյանը հավաստիացրեց, որ աշխատում են կազմակերպվող մրցույթներում հնարավորինս ապահովել թափանցիկությունը: Նրա խոսքով՝ բոլոր տնտեսումները, որոնք տեղի են ունենում այդ մրցույթների արդյունքում, վկայում են այն մասին, որ դաշտում ամեն ինչ նորմալ է:
Նա նաև նշեց, որ որևէ վտանգ չկա, եթե մրցույթներում հաղթում է հանրությանը հայտնի մարդ:
«Հակառակը, պետք է վախենալ ինչ որ քողարկված ընկերություններից», - ասաց Ա.Առաքելյանը: