30/05/2016 14:38
Մինասյանն ու Քոքոբելյանը տարբեր տեղեկատվության են տիրապետում Հայաստանում ավիատոմսերի գների վերաբերյալ
Հայաստանի օդանավակայանում ծառայությունների մատուցման գների մասով Հայաստանն առավելություններ ունի՝ հարևան երկրների նկատմամբ, ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա նաև նշեց, որ «բաց երկնքի» քաղաքականությունը լավ հնարավորություն էր, որ Հայաստանում նոր ավիափոխադրողներ հայտնվեն:
Մինչդեռ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հակառակ կարծիքի է: Նրա խոսքով, «բաց երկնքի» քաղաքականության պատճառով մի քանի խոշոր ավիափոխադրողներ հեռացան Հայաստանից:
««Բաց երկնքի» քաղաքականությունն ավերեց ավիացիան», - հայտարարեց նա:
Խ.Քոքոբելյանն ընդգծեց նաև, որ ՀՀ շատ քաղաքացիներ արտերկիր են մեկնում Վրաստանից, քանի որ այնտեղ տոմսերն էապես էժան են: