30/05/2016 21:38
Զաքարյան. Եվրանեսթ ԽՎ-ից բացի մյուս խորհրդարանական վեհաժողովներում կա համագործակցության չիրացված պոտենցիալ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Լյուքսեմբուրգում, ԵԺԿ հիմնադրման 40-ամյակի միջոցառումների շարջակակում տեղի ունեցած քաղաքական ասամբլեայի հերթական նիստի իր ելույթում կարևորել է ԵԺԿ անդամ կուսակցությունների միջև ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը տաբեր խորհրդարանական վեհաժողովներում։
"Մասնավորապես նշել եմ, որ ունենք ԵԺԿ կուսակցությունների կայացած և արդյունավետ համագործակցություն Եվրանեսթ ԽՎ-ում։ Սակայն մյուս խորհրդարանական վեհաժողովներում դեռևս ունենք համագործակցության չիրացված պոտենցիալ։ Հատկապես ընդգծելով ԵԽԽՎ- ում ԵԺԿ անդամ քույր կուսակցությունների պատվիրակների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծել եմ, որ ԵԺԿ կենսունակությունը պետք է լիարժեք դարձնենք բոլոր խորհրդարանական երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։ Առաջարկել եմ ԵԺԿ ընտանիքում միջկուսակցական համագործակցության առավել զարգացման հարցը ևս դարձնել ԵԺԿ խորը և համապարփակ երկխոսության թեմաներից մեկը", - գրել է Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում: