30/05/2016 16:53
Բաղդադում մի շարք հարձակումներ են գրանցվել, կան զոհեր
Իրաքի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել 3 հարձակում: Ինչպես հայտնում է Life.ru-ն, Բաղդադի շիական թաղամասում պայթուցիկ նյութերով մեքենա է պայթել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 15 մարդ:
Եվս մեկ ականապատված մեքենա պայթել է մայրաքաղաքի հյուսիսում՝ Աթ-թարիմիա շրջանում: Երրորդ հարձակումը տեղի է ունեցել Աս-սադր քաղաքում: Մոտոցիկլետով ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը, երբ նրան փորձել են ձերբակալել: