30/05/2016 17:55
Իսպանիայում անցկացվել է նորածինների վրայով «թռիչքի» փառատոն (Տեսանյութ)
Իսպանական Կաստիլիա դե Մուրսիյա քաղաքում անցկացվել է նորածինների վրայով թռիչքի փառատոն: Ինչպես հայտնում է RussiaToday-ը, միջոցառումը դիտելու համար հավաքվել էին հարյուրավոր մարդիկ:
Համարվում է, որ դեղնակարմիր սատանու հագուստով Santísimo Sacramento de Minerva եղբայրության մասնակիցները, թռնելով նորածինների վրայով, իրենց հետ տանում են բոլոր չարիքներն ու հիվանդությունները: