30/05/2016 15:15
«Ռոսատոմ»-ը պատրաստ Է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը
«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ Է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը, «Ռոսատոմ»-ի պետական քաղաքականության տնօրեն Օլեգ Կրյուկովը:
«Ինչ վերաբերում Է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու վերաբերյալ միջազգային պարտավորագրերին, այն պետք Է վերադարձվի արտադրող երկիր: Միանգամայն հնարավոր Է Հայաստանից վառելիքի վերամշակումը», - ասել Է Կրյուկովը «ԱտոմԷքսպո-2016» համաժողովում, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են, բայց դրանք «դեռեւս որոշակի ուրվագիծ չունեն, այժմ վառելիքը գտնվում Է Հայաստանում»: