30/05/2016 14:13
Տրանսպորտի և կապի նախարարությունում կրճատումներ են սպասվում. Փոխնախարար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական ծախսերը կրճատելու հանձնարարականը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ուշադրության կենտրոնում է, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ աշխատանքներով, ասաց կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Այդ ցուցանիշներն ու թվերը մենք ավելի մատչելի կդարձենենք, բայց մեզ մոտ կային լուծումներ, որոնք տրվել են մինչև վարչապետի հանձնարարականը», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Առաքելյանը:
Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաների կրճատմանն, ապա փոխնախարարը նշեց, որ նախարարությունն ունի տեխնիկական սպասարկող և բեռնատար մեքենաներ, որոնք նախատեսում է կրճատել, և հավաստիացրեց, թե այդ կրճատումներն ընթացիկ գործընթացի հետ որևէ կապ չունեն:
Ա.Առաքելյանը նշեց, որ նախարարությունն ունի խիստ սահմանափակ թվով ծառայողական մեքենաներ, բայց կլինեն որոոշակի կրճատումներ:
«Ունենք 13 ծառայողական մեքենա, որից 4-ը միտված ենք կրճատել», - ասաց նա:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ հաստիքային կրճատումների հարցը դեռ քննարկվում է:
«Չեմ կարող այս պահին ասել, թե ինչ կրճատումներ են սպասվում», - ասաց նա: