31/05/2016 15:05
Mazzanti-ին փառասեր նոր մոդելի համար անուն է ընտրել (Տեսանյութ)
Mazzanti ընկերությունից հայտնել են ամենահզոր սերիական մեքենայի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին, ինչպես նշում է Vev.by,մեքենան կդառնա «Իտալիայում ամենաարագը»:
Այսօր ծրագրի վերաբերյալ հայտնի են դարձել որոշ մանրամասներ:
Ոչ պաշտոնական տվյալով՝ մեքենան համալրվելու է 7 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով՝ 1000 ուժ հզորությամբ: Շքեղ փոխադրամիջոցը կստանա Millecavalli անունը: Այն կունենա 9 աստիճանով ավտոմատ փոխանցման տուփ, որի շնորհիվ, 100 կմ/ժ արագություն կզարգացնի ընդամենը 2,5 վայրկյանում:
Մեքենայի շնորհանդեսը նախատեսված է այս ամառ՝ Տուրինում կայանալիք ավտոսրահի բացման ժամանակ: