31/05/2016 14:53
UTair-ը դեպի Երևան կանոնավոր թռիչքներ կիրականացնի Սոչիից, Մինվոդիից, Կրասնոդարից և Ռոստովից
UTair ավիաընկերությունը ուղևորների, ուղեբեռների, ծանրոցների և փոստի կանոնավեր օդային փոխադրումներ կիրականցնի Սոչի-Երևան երթուղով և հակառակ ուղղությամբ շաբաթակա 3 անգամյա հաճախականությամբ:
«Ռոսավիացիայի» որոշման համաձայն՝ ավիաընկերությունը նաև կանոնավոր թռիչքներ կիրականացնի Ռոստով-նա-Դոնու-Երևան և հակառակ ուղղությամբ շաբաթական երեք անգամյա հաճախականությամբ, Միներալնիե Վոդի – Երևան և հակառակ ուղղությամբ շաբաթական երեք անգամ և Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ շաբաթական 7 անգամյա հաճախականությամբ: