31/05/2016 09:53
Դպրոցներում բիզնես են անում
Հայաստանում դպրոցը ոչ թե կրթական հաստատություն է, այլ՝ բիզնեսի աղբյուր։ Չարչրկված դրամահավաքներն այդպես էլ ամբողջապես արմատախիլ չարվեցին, այլ գործընթացն անցավ ընդհատակ։ Դպրոցներում ոչ պակաս շահութաբեր բիզնես է համազգեստների գործը։ Շատ դպրոցներում երեխաներին պարտադրվում է կրել համազգեստ, որի համար ծնողներն ամեն տարի զգալի գումար են վճարում։ Այս մասին գրել է «168 Ժամը»:
Թերթի խմբագրություն ահազանգ ստացվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկի մի խումբ ծնողներից, որ հերթական անգամ իրենք ստիպված են լինելու 12-16 հազար դրամ վճարել աշակերտական համազգեստի դիմաց։ Աղջիկների համար կարվում է կիսաշրջազգեստ, փողկապ ու «ժիլետ», իսկ տղաների համար՝ տաբատ, փողկապ ու «ժիլետ»։ Սակայն ծնողները նշել են, որ հագուստը շատ անորակ կտորից է կարվում, շուտ մաշվում է, իսկ չափսերն էլ տարվա կեսին արդեն փոքր են լինում երեխաների համար։ Նաև հագուստը բարակ կտորից է, և ձմռան ցուրտ ամիսներին երեխաները, միևնույն է, ստիպված են լինում համազգեստը փոխարինել ջինսե տաբատներով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: