31/05/2016 09:29
Համբուրգ տեղափոխված զինվորի առողջականում դրական տեղաշարժ կա
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան իրադարձությունների ժամանակ ծանր վիրավորված զինծառայող Արման Լազգիյանը, ինչպես տեղեկացրել ենք, ծնողների հետ մեկնել է Համբուրգ և բուժումը շարունակում է տեղի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայում։
Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, «Ժամանակին» ասել է, որ որդու վիճակում դրական տեղաշարժում կա, 50 օր ոչինչ չուտելուց հետո սկսել է բնական ճանապարհով սնվել։