31/05/2016 09:39
ԿԳ նախարարն՝ իր բիզնեսմեն եղբոր կուսակցական պատկանելիության մասին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն է, որ նա և իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են։ Մասնավորապես, Լևոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը՝ ՀՀԿ-ական թիմում։ Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն։
«Ժողովուրդը» Լևոն Մկրտչյանից փորձել է պարզել, թե ներկայում նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում և արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ։
«Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որևէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանել է ԿԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լևոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ԿԳ նախարար։