31/05/2016 11:24
Մոսկվայում քննարկվել է հայկական ԱԷԿ-ը պահուստային միջուկային վառելիքով ապահովելու հնարավորությունը
Մոսկվայում «Ատոմէքսպո-2016» համաժողովի շրջանակներում «Ռոսատոմ»-ի ՏՎԷԼ վառելիքային ընկերության ղեկավարները և Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ը պահուստային միջուկային վառելիքով ապահովելու հնարավորությունը, տեղեկացնում Է ՏՎԷԼ-ի հաղորդագրությունը
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես, որպես ռեզերվ ռուսական վառելիքի լրացուցիչ մատակարարումների հնարավորությունը»,- ասված է ՏՎԷԼ-ի հաղորդագրության մեջ:
Մ. Վարդանյանը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ն արդեն շուրջ 40 տարի աշխատում է ռուսական միջուկային վառելիքով, և ՏՎԷԼ-ի հետ բազմամյա համագործակցությունը թույլ է տալիս խոսել ռուսական ընկերության՝ որպես հուսալի մատակարարի մասին:
Նա նաև ասել է, որ համագործակցության ընթացքում Հայկական ԱԷԿ-ին միջուկային վառելիքի մատակարարման ոչ մի խափանում չի եղել:
«Ատոմէքսպո-2016»-ի տնօրեն Օլեգ Կրյուկինը, հայտնել է, որ ներկա պահին «Ռոստոմ» ԳԿ-ն Հայաստանի ԱԷԿ-ի հետ բանակցություններ է վարում միջուկային վառելիքի մշակման արդիականացման վերաբերյալ:
«Բանակցությունները գնում են, բայց դրանք դեռ հիմանական տեսքի չեն բերվել»,-ասել է նա: