31/05/2016 10:25
ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին՝ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության եվրոպական մարմինների համաժողովում ընդունված բանաձևի, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների անձնական տվյալների պաշտպանության մարմինների ամենամյա հանդիպման ժամանակ:
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումներին և տարբեր երկրների փորձի ներկայացմանը նվիրված այս համաժողովը ԵՄ և եվրոպական այլ երկրների անձնական տվյալների լիազոր մարմինների հանդիպումն է, որը, սովորաբար, ամփոփվում է ոլորտի վերաբերյալ կարևոր փաստաթղթերի ընդունմամբ։