31/05/2016 13:39
Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են 2014-ից գերության մեջ գտնող Արսեն Բաղդասարյանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են 2014 թվականից գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին:
«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը ասել է, որ այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցից հետո գերու մասին տեղեկություններ հաղորդել են նրա հարազատներին:
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։