31/05/2016 16:38
ԵԱՏՄ-ԵՄ երկխոսությունը պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը. Սերժ Սարգսյան
Հայկական կողմն աջակցում է Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը», - նշել է Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով, այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը:
«Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը», - ասել է Հայաստանի նախագահը: