31/05/2016 13:00
Լեհաստանը կհրաժարվի երկարաձգել Ռուսաստանից գազի նրկրման պայմանագիրը
Լեհաստանի պետական PGNiG գազային ընկերությունը մտադիր չէ երկարացնել ռուսական գազի մատակարարման վերաբերյալ «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագիրը: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ին, այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է գազային և էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության լիազորված անձ Պյոտր Նաիմսկին:
«Մենք կձգտենք իրավիճակի, որի դեպքում երկարաժամկետ պայմանագիրը կմնա անցյալում: Եթե ռուսական գազի գինը լինի բավական մրցունակ, մենք չենք բացառում դրա ձեռքբերման հնարավորությունները, բայց հստակ՝ ոչ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակներում»,- ասել է պաշտոնյան:
1996 թվականին կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականին: Փաստաթղթի համաձայն Լեհաստանը Ռուսաստանից տարեկան գնում է 10,2 մլրդ խմ գազ: Սպառման հիմնական ծավալը երկրում կազմում է մոտ 15 մլրդ խմ: