31/05/2016 16:29
Հայ լեռնագնացը բարձրացել է Էվերեստի գագաթին և իր ձեռքբերումը նվիրել աշխարհի բոլոր հայերին
Հայ լեռնագնաց Արա Խաչատուրյանը բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռը՝ էվերեստը և հայկական դրոշը ձեռքին՝ իր ձեռքբերումը նվիրել աշխարհի բոլոր հայերին:
«Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի եւ իմ համար: Մեր գործը երբեք չի մեռնի: Մենք հիշում ենք եւ պահանջում, 1915 թվականի ապրիլի 24-ը մոռանալ չի լինի, մենք երբեք չենք մոռացել 1,5 միլիոն զոհերին: Թող ամբողջ աշխարհը տեսնի, թե հայերը ինչ հզոր են», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էվերեստը նվաճած Արա Խաչատուրյանը:
Նա լեռը մագլցել է մայիսի 22-ից:
Արմատներով հայ Արա Խաչատուրյանը ծնվել է Լիբանանում, հիմա ապրում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: