31/05/2016 11:06
Հյուսիսային Կորեայից պաշտոնյան ժամանել է Չինաստան
Հյուսիսային Կորեայի նախկին արտգործնախարար Լի Սու Յոնը ժամանել է Չինաստան, հայտնում է Gazeta.ru-ն:
Լի Սու Յոնը զբաղեցնում է Կորեայի «Աշխատավորական կուսակցության» փոխնախագահի պաշտոնը: Նրա հետ միասին Պեկին է ժամանել պաշտոնյաների խումբ:
Նշվում է, որ սա հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների պեկինյան առաջին պաշտոնական այցելությունն է՝ հունվարյան միջուկային փորձարկումներից հետո: