31/05/2016 13:06
Փաստաբանների պալատի վարչական շենքի բակում բացվել է Մխիթար Գոշի հուշարձանը
Փաստաբանների պալատի վարչական շենքի բակում տեղի ունեցավ Մխիթար Գոշի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին իրավական, քաղաքական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Փոքր բեմականացում էին պատրաստել Պալատի փաստաբանների երեխաները՝ ներկայացնելով Գոշի առակներից մեկը:
Հուշարձանը փաստաբանների պալատին նվիրաբերել է վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։