31/05/2016 14:21
Նեթանյահուն պատրաստ է քննարկել արաբական կողմի խաղաղության առաջարկությունները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հնարավոր է 2002-ի արաբական կողմի արած խաղաղության պայմանների վերանայումը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Այդ պայմանների համաձայն արաբական աշխարհը Իսրայելին դիվանագիտական ճանաչում կշնորհի, եթե Իսրայելը ճանաչի Պաղեստինի պետականությունը:
«Արաբական երկրների կողմից արված խաղաղության առաջարկները ունեն դրական տարրեր, որոնք կարող են նպաստել պաղեստինցիների հետ կառուցողական բանակցությունների վերսկսմանը», - ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուի նման հայտարարությունը հանդիսացավ անցյալ շաբաթ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հայտարարության պատասխան, որով նա Իսրայելին հարաբերությունների բարելավման խոսք տվեց` վերջինիս կողմից Պաղեստինի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման դեպքում: