31/05/2016 12:19
Պուտին. ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը կօգնի երկրին հաղթահարել ընթացիկ դժվարությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ փոխգործակցությունը կօգնի երկրին հաղթահարել ընթացիկ դժվարությունները, հայտնում է Lenta.ru-ն:
«Այդ կազմակերպության շրջանակներում համագործակցությունից որևէ հրաշք չեմ սպասում, բայց կասկած չկա, որ դրա միջոցով հնարավոր է հաղթահարել ընթացիկ խնդիրները», - ընդգծել է Պուտինը:
Այսօր նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների 4-րդ հանդիպումը: Մասնակցելու են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի առաջնորդները: