31/05/2016 17:21
Բաքվում ցանկանում են հունիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել
Բաքվում ցանկանում են հունիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոյի փոփոխության հասնելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում: Ստատուս քվոյի փոփոխության հարցում առաջընթաց գրանցելու համար ակնկալում ենք (նախագահների) նոր հանդիպում», - հայտարարել է Մամեդյարովը Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի ընթացքում: