31/05/2016 13:47
Հոկտանյան. Կասկածելի ռազմավարություն է մենաշնորհն օրինականացնելը
Կասկածելի ռազմավարություն է մենաշնորհն օրինականացնելը, ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ չի բացառվում շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի:
«Արծվիկ Մինասյանի հայտարարությունը լավատեսություն չի ներշնչում: Կասկածելի ռազմավարություն է մոնոպոլիան օրինականացնելը: Ես չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ ուղղություն: Դա կարող է շղթայական ռեակցիայով տարածվել մյուս ոլորտների վրա»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: