31/05/2016 11:54
Չինաստանում կառուցել են ապակե ամենաերկար կամուրջը (Տեսանյութ)
Չինաստանում կառուցել են աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, որն ունի 393 մ երկարություն և գտնվում է 300 մետր բարձրության վրա, փոխանցում է «Капитал-Рус»-ը: Այն կարող է պահել միաժամանակ 800 մարդու:
Կառուցման աշխատանքները նախատեսվում էին ավարտին հասցվել 2016 մայիսի 1-ին, սակայն անձրևների հետևանքով գործընթացը դադարել էր: Այցելուների համար կամուրջը կբացվի այս ամռան կեսերին:
Նոր կոնստրուկցիան արդեն անցել է հարյուրավոր փորձարկումներ: