31/05/2016 11:47
Հայաստանի սպառողների համար գազի գինը հուլիսի 1-ից կնվազի
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց նվազեցնել բնական գազի սակագինը ներքին սպառողի համար:
Ըստ որոշման, հուլիսի 1-ից մինչև 10 հազար խմ գազ սպառողները կվճարեն 146,7 հազ դրամ հազար խմ դիմաց՝ նախկին 156 հազ փոխարեն:
10 հազար խմ ավելի գազ սպառողները կվճարեն $276,98 հազար խմ դիմաց նախկին $257,56 փոխարեն:
Ապրիլի 1-ից Հայաստան առաքվող գազի գինը սահմանին նվազել է՝ սահմանվելով հազար խմ 150 դոլար՝ 165-ի փոխարեն։
Ապրիլին համապատասխան առաջարկով ՀԾԿՀ էր դիմել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: