31/05/2016 11:30
Գորիլային գնդակահարելու որոշումը ճիշտ էր
Ամերիկյան Օհայո նահանգի Ցինցինատի կենդանաբանական այգու տնօրենը հայտարարել է, որ Հարամբե անունով գորիլային, որը քաշքշել էր վանդակի մեջ ընկած երեխային, գնդակահարելու որոշումը ճիշտ էր, հայտնում է Lenta.ru-ն:
Նա նշել է, որ վանդակում երեխայի հայտնվելը ոչ մի կապ չունի կենդանաբանական այգու աշխատակիցների անփութության հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին երեխան ընկել էր գորիլայի վանդակի մեջ, որը կշռում էր մոտ 180 կգ: Կենդանին սկսել է քաշքշել փոքրիկին: Կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են, որ գորիլայի այդ պահվածքը կարող է սպառնալ երեխայի կյանքին և ստիպված են եղել սպանել հսկային