31/05/2016 12:03
Օկինավա կղզում գրանցվել է 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Ճապոնիայի Օկինավա կղզու հարավային հատվածում գրանցվել է 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ն, Իսիգակի կղզում ստորգետյա ցնցումների հզորությունը ճապոնական 7 բալանի համակարգով կազմել է 3 բալ: Ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևելաչինական ծովում՝ Թայվան կղզուց հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 220 կմ խորության վրա: