31/05/2016 10:53
Թուրք գիտնականը մեղադրվում է ռուս կանանց սպանության մեջ
Թուրքիայի ոստիկանությունը հետախուզում է գիտնականի, որին կասկածում են Ռուսաստանի 2 քաղաքացուհիների սպանության մեջ: Ինչպես հայտնում է «Известия»-ն, կասկածյալի անունն է Աթալայ, և նա պաշտպանել է կենսաբանության դոկտորական աշխատանք:
Ենթադրվում է, որ Աթալայը 2013 թվականին Անկարայում գնդակահարել է ազգությամբ ռուս Ելենա Ռադչիկովային և նրա թուրք ընկերոջը: Սպանության պատճառ կարող էր լինել խանդը:
Թուրք ոստիկանները նաև հայտնել են, որ Աթալայը հնարավոր է կապ ունի Օլգա Սերյոգինայի՝ 2011 թվականին Փարիզում անհետացման հետ: