31/05/2016 16:24
Հայաստանը հաջորդ շաբաթ կվավերացնի Վիետնամի հետ ԵԱՏՄ ձևաչափում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը
ԵԱՏՄ ձևաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Բառացիորեն հաջորդ շաբաթ պայմանագիրը կվավերացվի», - նշել է նա:
«Մենք նաև ողջունում ենք ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջիայի և Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը, այնպես ինչպես բոլոր համանման փաստաթղթերը, իսկ դրանք քսանից ավելին են, որոնք ստորագրվել են առանձին երկրների կառավարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ», - ասել է Ս.Սարգսյանը: