31/05/2016 10:44
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ, հաղորդում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները