31/05/2016 15:11
Ճապոնական յակուձա հանցավոր խմբավորումներից մեկի պարագլուխը սպանվել է
Ճապոնական յակուձա հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Կոբե յամագուտի գումիի» պարագլուխներից մեկին սպանել են Օկայամա քաղաքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Համաձայն ոստիկանների տվյալի՝ 55-ամյա Տադասի Տակագին գնդակահարվել է քաղաքի կայանատեղիներից մեկում: Ըստ ականատեսների՝ նրանք լսել են մի քան կրակոց և տեսել մոտոցիկլետով անհայտ անձանց, որոնք արագ լքել են միջադեպի տարածքը:
Քննիչները կարծում են, որ սպանությունը կապված է հանցագոր աշխարհում տեղի ունեցող պատերազմների հետ. «Կոբե յամագուչի գումին» 2015 թվականի օգոստոսին առանձնացել էր երկրում յակուձայի գլխավոր կազմակերպությունից՝ «Յամագուտի գումիից»: Այդ ժամանակից ի վեր, նրանց միջև պատերազմ էր ընթանում: