31/05/2016 13:26
Սիցիլիայում ձերբակալվել են ներգաղթյալների անօրինական տեղափոխմամբ զբաղվող անձինք
Իտալիայի ֆինանսական գվարդիայի և ոստիկանության աշխատակիցները Սիցիլիայում ձերբակալել են ներգաղթյալների անօրինական շարժի 16 ենթադրյալ կազմակերպչի: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ին, նրանք, ամենայն հավանականությամբ, անօրինական ճանապարհով Աֆրիկայից Եվրոպա էին տեղափոխում ներգաղթյալների:
Հայտնի է, որ խոսքը Սիցիլիական նեղուցում նախորդ շաբաթ փրկված 884 փախստականների փոխադրումով զբաղվող անձանց մասին է: