31/05/2016 18:13
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ապրիլյան հերոսների հուշակոթողի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը:
Ինչպես փոխանցում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետ Հ. Աբրահամյանը ծաղիկներ է դրել հուշակոթողին և արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Հուշակոթողը տեղադրվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ:
Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարդան Հարությունյանը: