31/05/2016 18:19
Վերանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ստեղծագործական կենտրոնները
Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Աջափնյակ, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման գործընթացը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախատեսվում են հատակների նորոգման, լուսամուտների և դռների նորերով փոխարինման, տանիքի վերանորոգման, բարեկարգման, ներքին և արտաքին հարդարման, սանհանգույցների, օդափոխության, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի վերանորոգման աշխատանքներ:
«Զարթոնք» գեղարվեստական դաստիարակության ստեղծագործական կենտրոնում նաև անցկացվում է ջեռուցման նոր համակարգ: Ստեղծագործական կենտրոնների վերանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: