01/06/2016 10:56
Երևանում հայտնաբերվել է ՌԴ-ի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը
Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է նաև հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն:
Ակլունցը տեղափոխվել է ձերբակալված անձանց պահելու վայր: