06/06/2016 14:20
Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին ՀՅԴ-ն կողմ է
ՀՅԴ խմբակցությունը կողմ է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի կնքմանը:
«Եթե չունենք ավելի լավ համակարգ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուժեղացնենք այն, ինչ արդեն ունենք», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արմեն Ռուսատամյանը:
Նրա խոսքով, միասնական ՀՕՊ համակարգը ընդհանուր տարածաշրջանայն խնդիր է, իսկ Հայաստանը մեկ ուղղությամբ չէ, որ պայքարում է:
Ա.Ռուստամյանը նշեց, որ ֆորմալ առումով Հայաստանը պատերազմում է միայն Ադրբեջանի հետ, սակայն Թուրքիան ևս վստահելի չէ:
«Թուրքիան մեր քթի տակ դասավորվում է ու սպառնալիքներ է հնչեցնում մեզ, որի երրորդ վաշտային բանակը տեղակայված է հայկական սահմանների մոտ: Հիմա մենք ինչ անենք, մեր ունեցածով ոչինչ չանենք ու չուժեղացնե՞նք, որ պատերազմական շրջանում նորից կանգնենք փաստի առա՞ջ», - ասաց նա: