06/06/2016 13:28
ԼՂ հարցով հետաքննական մեխանիզմների ձևավորման համար Գերմանիան իր միջոցներն է ներդրել. Դեսպան
Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ԵԱՀԿ անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար վստահության մեխանիզմերի ձևավորման բյուջեի նախագիծ, լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը:
«Երբ այս տարվա սկզբին Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, հայտարարեց, թե որքան կարևոր են վտահության մեխանիզմների ձևավորումը: Իսկ դա իրականացնելու համար անհրաժեշտք է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդալայնում», - ասաց դեսպանը:
Վերջինս ընդգծեց, որ Գերմանիան իր միջոցներն է ներդրել այդ մեխանիզմերի ձևավորման համար:
«Հետազոտական մեխանիզմների ձևավորման համար Գերմանիան իր միջոցներն է ներդրել և հուսով ենք, որ այն կընդունվի ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից», - ասաց գերմանացի դիվանագետը: