09/06/2016 17:04
Փոխնախարար. Զանազան պատճառների հետևանքով ԵՏՄ-ում Հայաստանի կանխատեսումները չարդարացան
ԵՏՄ կառույցի մեջ միայն Հայաստանը չէ, որ մտնում է և միայն Հայաստանի սպասումերը չէին, որ չարդարացան, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնմալով հարցին, թե ինչո՞ւ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանին բաժին հասնող մաքսային տուրքերի չափաքանակը չի հասնում սահմանված չափին, որը նախատեսել էր ՀՀ կառավարությունը և ի՞նչն էր պատճառը, որ կառավարությունը չկարողացավ ճիշտ կանխատեսումներ անել, ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Մաքասատուրքերի մասով բոլոր երկրները, որոնք այդ կառույցում են, ունեին այն կանխատեսումներն, ինչ՝ Հայաստանը: Ոչ միայն Հայաստանի, այլև մյուս բոլոր երկրների, որոնք մտնում են ԵՏՄ կառույցի մեջ: Այդպիսի կանխատեսումներ միայն Հայաստանը չէր արել: Պարզապես զանազան պատճառների հետևանքով կանխատեսումները չարդարացան»,- ասաց նա:
Պաշտոնյան բացատրեց, թե կանխատեսումը որոշակի մեթոդիկա է, որում կա նաև անորոշության գործոն:
«Այդ անորոշությունը երբեմն հնարավոր չէ կանխատեսել: Որևէ մեկը չի կարող ապացուցել, որ այդ գործոնը պետք է այդպիսին լինի: Իսկ այդ կանխատեսումը կատարված էր 2014 թվականին՝արդեն գոյություն ունեցող մեթոդիկայով: Այսինքն՝ այն իրողություններով, որոնք կային, որոնք, սակայն, հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, որը բոլորովին կանխատեսողների սրտով չէր»,- եզրափակեց նա: