Դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց. Լիլիթ Բաբասյանը՝ գործունեության և ընտանիքի մասին

20/06/2016 20:56

Դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց. Լիլիթ Բաբասյանը՝ գործունեության և ընտանիքի մասին


Վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր ընտանիքի՝ որդու և կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի հետ օրեր առաջ տեղափոխվեց Հայաստան: Վերադառնալու հիմնական պատճառը դերասանի՝ նոր սերիալում ընդգրկվելն էր: Aysor.am-ը հյուրընկալել է Լիլիթ Բաբասյանին, ով վերջին շրջանում ստանձել է դիետոլոգի բարդ, բայց հաճելի մասնագիտությունը: Սակայն մեր զրւյցի թեման միայն նրա գործունեությունը չէ…

-Լիլիթ, որքա՞ն ժամանակով եք եկել Հայաստան, ի՞նչ զբաղվածություն ունեք այս ընթացքում:

-Ամուսինս այժմ սերիալում է նկարահանվում, ես էլ իմ հաճախորդների հետ եմ աշխատում: Կարծում եմ՝ ամենաքիչը կես տարի կմնանաք այստեղ: Անկեղծ ասած՝ Մոսկվայի հետ, բացի ծնողներիցս, ինձ ոչինչ չի կապում: Նույնիսկ չէի ցանկանա ետ վերադառնալ:

-Իսկ շատերի մոտ կարծիք է ձևավորված, թե դուք Հայաստան գալիս տխրում եք:

-Ոչ, նման բան չկա: Ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է Հայաստան գամ:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Աշտարակից եմ, բայց 9 ամսական եմ եղել, երբ մեկնեցինք Մոսկվա: Սակայն, ամեն տարի՝ ամռանը, տատիկիս ու պապիկիս մոտ եմ անցկացրել, շատ կապված եմ իրենց հետ:

-Երևանում բնակարան ունե՞ք, թե՞ բնակվում եք Ալեքսանդրի ընտանիքի հետ:

-Ունենք բնակարան, առանձին ենք բնակվում:

-Որքան նկատել եմ՝  Ձեր հաճախորդները բավական գոհ են Ձեզանից, որպես դիետոլոգ:

-Այո, քանի որ իմ աշխատանքի մեջ ես շատ բան եմ ներդնում, ժամանակիս մեծ մասը հենց դրան եմ նվիրում: Հաճախ նույնիսկ տղայիս հետ չեմ հասցնում խաղալ, զբաղվել: Այսօրվա դրությամբ` 286 մարդ իմ հսկողության տակ է՝ առավոտից մինչ երեկո անընդհատ նրանց հետ եմ անցկացնում, առցանց հրահանգում եմ` երբ և ինչ ուտեն, նույնիսկ խնջույքի մասնակցելու դեպքում ինչից օգտվեն: Կարելի է ասել՝ մենք դառնում ենք ընկերներ, ես որոշ չափով նաև հոգեբանի դեր եմ ստանձնում:

-Դիետոլոգի ծառայություններից օգտվելը թա՞նկ հաճույք է:

-Ոչ: Ասեմ ավելին, ես նույնիսկ անվճար եմ աշխատել, քանի որ ինձ համար ամենակարևորը գումարը չէ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հնարավորություն չունեն, ծառայությունն իրենց համար թանկ է: Ես միշտ ասում եմ՝ խնդիր չկա, վճարիր այնքան, ինչքանի հնարավորություն ունես, կամ կարող ես ընդհանրապես չվճարել: Նման դեպքեր շատ-շատ են եղել: Երբ նոր էի սկսում, ամենաթանկը, որ վերցնում էի մեկ ամսվա համար, 15 000 դրամն էր:

-Ամեն դեպքում՝ խոսենք թվերով:

-Այսպես կասեմ՝ կան մարդիկ, ովքեր միայն սննդակարգն են ցանկանում, և ես հետո իրենց չեմ վերահսկում, դա 20 հազար արժի, առավելագույնը 50 հազարն է, այս դեպքում ես անընդհատ, առավոտից երեկո վերահսկում եմ, նաև հաճախակի, մեկ-երկու օրը մեկ հանդիպում ենք: 

-Իսկ մեկ ամսվա ընթացքում քանի՞ կիլոգրամ է կորցնում հաճախորդը:

-Ամեն ինչ կախված է ճարպակալման աստիճանից. 5-7 կիլոգրամը երաշխավորվում է: Գիտեք ես ինչով եմ տարբերվում մյուս դիետոլոգներից, և որն է իմ պահանջարկ ունենալու գաղտնիքը. Ուրիշները տալիս են սննդակարգը, վերցնում իրենց գումարը ու վերջ, իսկ ես հետևողական եմ լինում: Եվ հետո, իմ նշանակած սննդակարգով՝ մարդը սոված չի մնում, ամեն ինչ ուտում է, բայց սեփական ձեռքերով պատրաստածը: Ինքս եմ այդ բաղադրատոմսերը գրում և ուղարկում: Մինչև արդյուքնը չտեսնեմ, ինքս ինձանից գոհ չեմ մնա:

-Նկատե՞լ եք, առավել շատ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում պահանջարկ ունեք:

-Ճիշտն ասած՝ ինձ դիմում են ոչ միայն այս երկու երկրներից, այլև Հոլանդիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից, Գերմանիայից, նույնիսկ մեկ հաճախորդ ունեմ Աֆրիկայից: Ես բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, իմ տվյալների ցանկից ոչ-մեկի տվյալը չեմ ջնջում, ամիսը գոնե մեկ անգամ նամակ եմ ուղարկում, որպեսզի զգոնությունը չկորցնեն ու շարունակեն հետևել սննդակարգին: Գիտեք, պատահում է՝ իրենք ինձ չեն հիշում, որից, եթե անկեղծ ասեմ, մի քիչ վիրավորվում եմ… Դե այո, ես մարդկանց նկատմամբ կապվածություն եմ ձեռք բերում ու միշտ հիշում եմ: Նույնիսկ երբեմն ասում եմ՝ քաշիդ մասին տվյալներ ուղարկիր, ես անվճար մեկ շաբաթվա սննդակարգ ուղարկեմ, որ չգիրանաս:

-Կարո՞ղ ենք սա համարել ձեր ընտանեկան բիզնեսը, թե՞ վերաբերմունքն այլ է այս գործի հանդեպ:

-Հիմա որոշել եմ նաև իմ իսկ պատրաստած առողջ սնունդն առաքել, վաճառել, որն արդեն երևի կարող եմ բիզնես անվանել: Չնայած՝ այս գործում ինձ ամենաքիչը գումարն է հետաքրքրում…

-Բայց Երևանում վաղուց առողջ սննդի առաքման կենտրոն կա…

-Գիտեմ, նույնիսկ նախորդ տարի իրենց հետ կոնֆլիկտ ունեցա…

-Ինչո՞ւ:

-Այցելու ունեի, ով, հետո իմացա, որ նրանց աշխատակիցն է. իմ առաջարկած սննդակարգն իմացել էր ու իրենց տվել… 

-Լիլիթ, նկատել ենք, որ նիհարեցման Ձեր մեթոդն օգտագործել եք նաև Ձեր ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի վրա:

-(Ծիծաղում է) Նա իմ ամենադժվար, ամենաբարդ հաճախորդն է: Միտքն իմն էր… Գիտեք, երբ ես սկսեցի այդպես ապրել, ինձ ոչ-ոք չէր հասկանում, զարմանում էին, որ կարող եմ արագ սննդից չօգտվել, «Պոնչիկանոց» չմտնել, ամռանը պաղպաղակից հրաժարվել… Բայց ասեմ, ես իմ պատրաստած պաղպաղակը, թխվածքը և սնուննդն եմ ուտում, որը կալորիաներով հարուստ չէ: Հենց այդպես էլ կամաց-կամաց Սաշի համար էի պատրաստում ու չէի ասում, որ այն ուտելով՝ կնիհարի: Մի օր նկատեց, որ ամբողջ զգեստապահարանը պետք է փոխի, քանի որ հագուստը վրան մեծացել էր: Սկզբում անհանգստացավ՝ մտածելով հիվանդացել է, բայց երբ ասացի, թե ինչ եմ արել՝ ոգևորվեց, հատկապես, որ կողքից բոլորն ասում էին՝ երիտասարդացել ես, գեղեցկացել: Նա սկսեց ձգտել ավելիին, քանի որ հասկացավ՝ սոված չի մնում, համեղ է ուտում, բայց ոչ երեկոյան ժամերի ու մեծ կալորիականությամբ: Գիտեմ, որ քաղցրակեր է, բայց երբ նրա համար տորթ եմ պատրաստում, միայն առավոտյան եմ տալիս: Պատահել է՝ ավելանալու դեպքում թափել եմ, որ չուտի երեկոյան, իրեն էլ ասել եմ՝ վերջացել է, առավոտյան կպատրաստեմ (ժպտում է):

-Մեր ընթերցողներին խորհուրդ կտա՞ք՝ ի՞նչ բացառել ճաշացանկից, ո՞ր սնունդն է օգտակար՝ որը՝ ոչ:

-Ես բացարձակապես դեմ եմ խոզի մսին, ինչը մեր հայ ազգը շատ է սիրում: Այն իր մեջ օգտակար ոչինչ չի պարունակում, պետք է լիովին բացառել: Նաև դրսի հյութերը, գազավորված ըմպելիքները: Մրգերը պետք է չխառնել, նաև՝ օրվա առաջին կեսին ուտել: Ամեն ինչ ինքներդ պատրաստեք՝ ձեր ձեռքերով, ու կլինեք առողջ:

-Փորձենք մի փոքր ետ վերադառնալ ու հիշել՝ ինչո՞ւ որոշեցիք այս ճանապարհն ընտրել:

-Լինելով սննդի տեխնոլոգ՝ ես սննդի ու դրա որակների մասին ամեն ինչ գիտեի: Ճիշտ է, մինչև 12 տարեկան հասակս նիհար եմ եղել, քանի որ պրոֆեսիոնալ պարով էի զբաղվում, բայց երբ ծնողներս հանեցին ինձ այդտեղից՝ սթրես տարա ու քաշի հետ կապված խնդիրներ առաջացան, ճարպակալում ունեի: Ծնողներս ասում էին՝ նորմալ է, դեռ երեխա ես, կնիհարես: Այժմ, երբ նկարներս նայում եմ, նրանց ասում եմ՝ ինչու ինձ չէիք օգնում, խորհուրդ տալիս, որ նիհարեմ: Երբ Սաշի (Ալեքսանդր Բաբասյան) հետ ծանոթացանք՝ ես թմբլիկ էի, բայց հարսանիքից առաջ շատ խիստ դիետա պահեցի: Ծննդաբերությունից հետո նորից դեպրեսիայի մեջ էի, կես տարի տանից դուրս չեկա: Հայելու դիմաց կանգնւմ էի ու ինքս ինձանից հիասթափվում: Բայց, կարողացա հաղթահարել այդ ամենը և այժմ լիովին ձերբազատվել եմ այդ խնդրից:

-Վերադառնանք անձնական կյանք. ի սկզբանե Ձեզ Ալեքսանդր ԲԱբասյանի հայտնիությո՞ւնն է գրավել, թե՞ արտաքինն ու տեսակը:

-Ես բնավորությամբ միշտ լիդեր եմ եղել՝ դպրոցում, շրջապատում: Երբ տեսա մարդու, ով ինձանից առավել ուժեղ է, ինձ անմիջապես գրավեց: Նույնիսկ չգիտեի, թե նա ով է, հետո եմ իմացել այդ մասին:

-Նա միշտ եղել է աղջիկների ուշադրության կենտրոնում: Երբ որոշեցիք նրա հետ կապել Ձեր կյանքը, մտավախություն չկա՞ր, որ կարող էիք միմյանց չհասկանալ, ընտանիքը չկայանա:

-Ձեզ անկեղծ կասեմ՝ գրեթե 4 տարի է՝ միասին ենք, բայց մինչև հիմա այդ վախը կա: Գուցե մի օր այս կամ այն հարցին այնքան տարբեր նայենք, որ միմյանց չհասկանանք: Մենք տարբեր աշխարհայացքներ ունենք: Բավական երկար եմ պայքարել, որ նրան համոզեմ՝ այցելեմ մարզասրահ: Փորձել եմ նրան բացատրել, որ դա ինձ համար երջանկություն կլինի, առանց դրա ինձ երջանիկ չեմ զգա: Բնույթով այնպիսի մարդ եմ, որ եթե ինչ-որ բան մտքիս դնում եմ, ամեն գնով պետք է հասնեմ դրան, հակառակ դեպքում անընդհատ այդ մասին կմտածեմ: Չեմ թաքցնի՝ ամեն ընտանիք էլ վեճեր ունենում է, բաժանության առջև կանգնում է: Ցույց տվեք ինձ այնպիսի մեկին, ով կասի որ նման բան չկա: Սուտ է, չեմ հավատում: Բայց ես հանձնվել չեմ սիրում, նախընտրում եմ պայքարել ու ինչ-որ բան փոխել: Հանձնվել պետք է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ քո պայքարը միակողմանի է, արդյունք չի տա: Բաժանվել միշտ էլ կհասցնենք: Ոչ-ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի… Տա Աստված՝ ամեն ինչ այսպես մնա:

-Խանդո՞ւմ եք նրա մասնագիտությանը:

-Ոչ, դա իր աշխատանքն է: Մենք միմյանց ընդառաջ ենք գնում, հասկանում, տարբերում աշխատանքն ու կյանքը…

-Առավել շատ ո՞ր հարցերում եք դժվարությամբ համաձայնության գալիս:

-Նախորդ տարի որդուս անունը իմ վրա տատու եմ արել, ու դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց իմ այդ որոշումը: Գրեթե մեկ տարի խնդրում էի, համոզում, որ թողնի: Ես երբեք չեմ թաքցնում այն, ինչ անում կամ մտածում եմ: Նաև՝ խիստ մայր եմ: Չեմ կարող հասկանալ, երբ երեխան խանութում ինչ կա-չկա ուզում է, վերցնում, թափում, ընկնում գետնին: Դա ինձ համար սթրես է, նշանակում է՝ ես վատ մայր եմ ու չեմ դաստիարակել երեխայիս: Իսկ Ալեքսանդրի համար դա նորմալ է, ասում է՝ երեխա է,  իր էմոցիաներն ունի, կմեծանա՝ կհասկանա: Երբ տղաս միայն իմ հետ է, բոլորովին այլ երեխա է, իսկ երբ կողքին է հայրը՝ անվերահսկելի է դառնում:

--Լիլիթ, Ձեր փոքրիկը ընդամենը երկու տարեկան է, հասցնո՞ւմ եք նրա հետ:

-Երբ Մոսկվայում էի՝ ծնողներս, մայրս էր շատ օգնում, հիմա ամուսինս է օգնում:

-Մտածո՞ւմ եք երկրորդ բալիկի մասին:

-Նույնիսկ չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, քանի որ այս թեման ինձ համար շատ նուրբ ու կարևոր է: Անկեղծ ասած՝ ես շատ ծանր հղիություն եմ ունեցել… Եթե Աստված տա՝ հրաշալի է, եթե ոչ՝ ապա նպատակաուղղված ոչինչ չեմ անի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը