27/06/2016 10:40
ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 29-ին կայցելի Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շնայնմայերը հունիսի 29 երկօրյա այցով կժամանի Հայաստան:
«Շտայնմայերը Երևանում կլինի հունիսի 29-30-ին», - Aysor.am-ի թղթակցին ասաց դիվանագիտական աղբյուրը:
Շտայնմայերը հունիսի 23-ին Բեռլինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԼՂ հարցով առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու:
«Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև՝ Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- մասնավորապես ասվում է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ: